Բաժիններ՝

Իսրայելը դեմ է Հոլոկոստի հարցում լեհերի մեղադրման արգելքի մասին օրենքին

Իսրայելը կտրականապես դեմ է Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի որոշմանը, որն անցած գիշեր հաստատել է այն օրինագիծը, որը քրեականացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների հանցագործություններին, ներառյալ հրեաների ցեղասպանությանը լեհերի մեղսակցության վերաբերյալ տեսակետները:

Այդ մասին ասված է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախաձեռնությունը, որն այժմ կներկայացվի նախագահի ստորագրմանը, բնութագրել է որպես պատմական ճշմարտությունը վիճարկելու փորձ: «Իսրայելը կտրականապես դեմ է Լեհաստանի Սենատի որոշմանը: Իսրայելն ամբողջ լրջությամբ է ընկալում պատմական ճշմարտությունը վիճարկելու ցանկացած փորձ:

Ոչ մի օրենք չի փոխի փաստերը»,- ասված է երկրի արտգործնախարարության հայտարարության մեջ: Ազգային հիշողության ինստիտուտի մասին օրենքում ուղղումների փաթեթը երեք տարվա բանտարկությամբ է սպառնում յուրաքանչյուրին, ով «հրապարակայնորեն եւ ի հեճուկս փաստերի» կպնդի, թե լեհ ժողովուրդը կամ Լեհաստանի Հանրապետությունը «պատասխանատվություն» են կրում Երրորդ ռայխի կողմից կատարված նացիստական հանցագործությունների» կամ «աշխարհի, մարդկության դեմ» այլ «հանցագործությունների կամ ռազմական հանցագործությունների համար», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս