Հայկազյան համայնքը նոր դպրոց կունենա

ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքում կառուցվում է նոր դպրոց:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության գլխավոր մասնագետ Լևոն Հարոյանն ասել է, որ շինաշխատանքներն սկսվել են 2014 թվականի վերջերին:

«Դպրոցը քառահարկ շինություն է՝ ներառյալ նկուղային և մանսարդային հարկերը: Արդեն կառուցվել է տանիքը, տեղադրվել՝ լուսամուտներն ու դռները, ավարտվել սվաղային աշխատանքները: Այժմ աշխատանքներ են տարվում հատակների և առաստաղների կառուցման, ներկարարության և դպրոցի տարածքի բարեկարգման ուղղությամբ»,-տեղեկացրել է Լ. Հարոյանը և նշել, որ շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականի սեպտեմբերի 1-ին:

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայկազյան համայքնում նոր դպրոց ունենալը կարևոր խնդիր է, հաշվի առնելով այն, որ այնտեղ սովորում է ավելի քան 100 աշակերտ:

Տեսանյութեր

Լրահոս