«Apple-ն App Store-ից Telegram-ը հեռացրել է անընդունելի կոնտենտի պատճառով». Դուրով
Apple կորպորացիան App Store հավելվածների խանութից Telegram մեսենջերը հեռացրել էԷ անընդունելի կոնտենտի պատճառով: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը:
«Մենք Apple-ի կողմից տեղեկացվել էինք, որ անընդունելի կոնտենտը մատչելի էր մեր օգտատերերին եւ երկու հավելվածներն էլ հեռացվել են App Store-ից,- գրել է Դուրովը:- Հենց որ մենք (կոնտենտի) զտիչներ տեղակայենք, ակնկալում ենք, որ հավելվածները կվերադառնան App Store»:
Այն մասին, որ Telegram մեսենջերը դադարել է մատչելի լինել App Store ինտերնետ-խանութի օգտատերերի համար, հայտնի է դարձել փետրվարի 1-ի առավոտյան: Apple-ը պաշտոնապես չի հայտնել հավելվածի հեռացման պատճառների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



