«ԱԺ-ն այսօր դեռ շատերի գիտակցությամբ շարունակում է մնալ կառավարության կցորդը». Գևորգ Պետրոսյան

«Ես մեղավորներ փնտրելու պարզունակ ցանկություն չունեմ, բայց առիթը բաց չեմ թողնելու՝ ասել, որ առայժմ ոչ թե Սահմանադրության մակարդակով, այլ պրակտիկորեն կենսագործված չէ խորհրդարանական պետություն գաղափարը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով, ԱԺ-ն այսօր դեռ շատերի գիտակցությամբ շարունակում է մնալ կառավարության կցորդը, տպագրատունը.

«Ցավոք սրտի, այսօր շատերն են հարմարվել այդ գործելաոճին, որ կառավարությունն ինչ բերեց, պետք է ԱԺ-ն մեխանիկորեն կյանքի կոչի: Ես գտնում եմ, որ դա հակասում է ՀՀ բարեփոխված Սահմանադրությանը, և կոչ եմ անում քաղաքական բոլոր ուժեին, այդ թվում՝ առաջին հերթին՝ քաղաքական մեծամասնություն հանդիսացող ՀՀԿ-ին՝ հիշել, որ մենք այլևս թևակոխում ենք լրիվ խորհրդարանական պետության ժամանակահատված և բարձր գտնվենք ու թույլ չտանք, որ կառավարությունը կյանքի կոչի իր կամայականությունները»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս