Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներները գիշերն ապահովել են ռազմական տեխնիկայի շարասյան ուղեկցումը

Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներային ստորաբաժանումները մարտական ուսուցման հատուկ տակտիկական պարապմունքների անցկացման շրջանակներում գիշերային ժամերին մեքենայացված շարասյան շարժման երթուղիների ինժեներային հետախուզում են անցկացրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում զորամիավորման կազմում դեպի «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարան 100-կիլոմետրանոց երթի սկսվելուց առաջ ինժեներային զորքերի ստորաբաժանումները գիշերն ինժեներային ապահովման աշխատանքներ են կատարել կլիմայական բարդ պայմաններում:

Միավորման ավտոմոբիլային եւ զրահատանկային տեխնիկայի շարասյան ընթացքի ամբողջ ճանապարհին պայթուցիկ առարկաների որոնման համար ականազերծման խմբերը ճանապարհի ինժեներային հետախուզում են կատարել «Կորշուն» ականորսիչների եւ հատուկ վարժեցված շների օգտագործմամբ:

Երթուղու գիշերային ինժեներային հետախուզմանը ներգրավվել էին շուրջ 50 զինծառայողներ եւ գործի էր դրվել 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս