Բաժիններ՝

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Վայքի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Մեղրու լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս