Քրդերը տասնյակ թուրք զինվորների են ոչնչացրել Աֆրինում հատուկ գործողությունների ընթացքում
Ինքնապաշտպանության քրդական ուժերի մարտիկները թուրք զինվորների ու նրանց դաշնակից խմբավորումների դեմ երեք հատուկ գործողություն են անցկացրել Աֆրինի շրջանում, սպանվել են 15 զինծառայողներ ու վարձկաններ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Աֆրինի ինքնապաշտպանության քրդական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն:
«Այսօր մեր մարտիկները երեք հատուկ գործողություն են իրականացրել թուրքական բանակի ու նրան ենթակա ահաբեկչական խմբավորումների դեմ: Առաջինն անցկացվել է Բյուլբուլի շրջանում, ավելի ստույգ՝ Բուկի եւ Ալիկարու գյուղերի միջեւ», պատմել է զրուցակիցը: Նախնական տվյալներով՝ թուրքական կողմից սպանվել է 15 մարդ, վիրավորվել են տասնյակ զինյալներ:
Հեդուն հավելել է, որ թուրքական օդուժն, իր հերթին, ինտենսիվ ավիահարվածներ է հասցրել Բյուլբուլի եւ Ջանդերեսի շրջանում: Բացի այդ, մի շարք գյուղեր ռմբահարումների են ենթարկվել Ռաջու բնակավայրի շրջանում: «Նաեւ, ըստ վերջին տվյալների՝ Աֆրինի կենտրոնին հասցված հրթիռահարվածի հետեւանքով զոհվել է իննամյա մի երեխա, 11 մարդ վերեքեր են ստացել»,- հավելել է գործակալության զրուցակիցը: