Պետական կառույցները պայմանագրեր են կնքել կանանց գաղութի պետի օբյեկտի հետ. «ՀԺ»
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը պատկառելի ունեցվածքի տեր է:
Նա բավական տպավորիչ քանակության անշարժ գույք ունի, հայտարարագրել է «Lexus LX» եւ «Ford Transit» տեսակի ավտոմեքենաներ: Քրեակատարաողական հիմնարկի ղեկավարը հայտարարգրել է նաեւ 8 միլիոն դրամը գերազանցող կահույք: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արսեն Աֆրիկյանը հայտարարգրել է 45 միլիոն դրամ, 125 հազար ԱՄՆ դոլար եւ 15 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է ընդամենը 2 միլիոն 595 հազար դրամ գումար:
Բայց սա ամենը չէ: ՔԿՀ ղեկավարի ընտանիքին է պատկանում նաեւ «Աֆրիկյաններ պանդոկ»-ը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: