Բաժիններ՝

Ներկայացվել է Nokia 3310-ի նորացված տարբերակը

Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը թողարկել է Nokia 3310 կոճակավոր հեռախոսի նոր տարբերակը: Ապարատն, ինչպես հայտնել է GizmoChina տեխնոբլոգը, ներկայացվել է Չինաստանում։

2017 թվականի մոդելի համեմատությամբ հեռախոսն ստացել է փոքր-ինչ ավելի մեծ չափի կորպուս: Սարքն աշխատում է 4G VoLTE ցանցերում եւ կարող է օգտագործվել որպես մուտքի կետ եւ տալ Wi-Fi: Մնացած բաներում Nokia-ն մնացել է նախկինը. 2,4-դյույմանոց դիսփլեյ՝ 320 x 240 փիքսել լուծաչափով, սլոթ microSIM-ի համար եւ microSD հիշողության քարտեր:

Հեռախոսը հանդերձված է microUSB ինտերֆեյսերով, 3,5 մմ աուդիոջեքով, Bluetooth 4.0-ով: Դեւայսն ունի 2 մեգափիքսել լուծաչափով խցիկ եւ 1200 միլիամպեր- ժամ ծավալով մարտկոց: Սկզբնական շրջանում հեռախոսը կարելի կլինի ձեռք բերել միայն Չինաստանում:

Սարքի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է Nokia-ի չինական կայքում, հեռախոսի գնի արժեքն առայժմ նշված չ: Nokia 3310-ը թողարկվել է 2000 թվականի վերջին: Այդ ժամանակից ի վեր վաճառվել է ավելի քան 126 միլիոն սարք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս