Բաժիններ՝

7 կարևորագույն քայլեր՝ ընդդեմ կոռուպցիայի

«Մենք սահմանափակել ենք հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից կանխիկ գործարքների կատարումը որոշակի գումարով, քրեականացրել ենք ապօրինի հարստացումը, մտցրել ենք այնպիսի ինստիտուտներ, որոնք նաև այս եկող տարվա ընթացքում պետք է զարգանան ավելի շատ, ստեղծել անանուն պլատֆորմներ ազդարարների համար, այսինքն՝ ցանկը բավականին մեծ է։ 7 կարևորագույն քայլեր ենք կատարել, և, ես կարծում եմ, որ դրանք չեն կարող չտալ արդյունք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

Ըստ նրա՝ այս քայլերն անմիջապես արդյունք չեն տալիս, բայց լրջագույն կանխարգելիչ նշանակություն ունեն։

«Երկրորդ կարևոր ուղղությունը՝ նվազեցնել ծառայություն մատուցող-ծառայություն ստացող շփումները։ Այդ առումով ևս կատարվել են բավականին լուրջ քայլեր»,- ասաց Դ.Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս