Բաժիններ՝

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է կոմիտեի և անցնում Բնապահպանության նախարարության ենթակայության

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է անտառային ռեսուրսների վերականգնմամբ, անտառածածկի ավելացման, անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական գործունեության պահպանման և զարգացման անհրաժեշտությամբ:

«Հիմնական փոփոխությունը հետևյալն է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է որպես կոմիտե և տեղափոխվում Բնապահպանության նախարարության ենթակայության ներքո՝ հաշվի առնելով այն, որ անտառները Հայաստանում ավելի շատ բնապահպանական դեր ունեն»,- ասաց նախարարը:

Դիմելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ ակնկալում է քվոտաների արագ ձևակերպում, ինչի մասին ավելի վաղ խոսել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս