Բաժիններ՝

«Չելսին» հավակնություններ ունի Մեզութ Օզիլի նկատմամբ

Մեզութ Օզիլը կարող է մնալ Լոնդոնում, եթե նույնիսկ որոշի հեռանալ «Արսենալից»: Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «Չելսին» ցանկանում է ստորագրել «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլին:

Օզիլի գործող պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, և, ամենայն հավանականությամբ, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը չի ստորագրի նոր պայմանագիր «զինագործների» հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավիճակին հետևում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան», բայց ըստ աղբյուրի տեղեկության՝ 29-ամյա կիսապաշտպանի համար պայքարի մեջ է մտել նաև «Չելսին», որը դեմ չի լինի ստանալ Օզիլին ազատ գործակալի կարգավիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս