Սաուդացի արքայազնն ավելի քան մեկ միլիարդ դոլար է վճարել արդարադատությունից ազատվելու համար
Սաուդացի արքայազն Միթաբ բեն Աբդալան, որն ավելի վաղ գլխավորում էր ազգային գվարդիայի նախարարությունը, ազատ է արձակվել այն բանից հետո, երբ իշխանությունների հետ «ընդունելի համաձայնություն» է կնքել գանձարանին ավելի քան մեկ միլիարդ դոլար վճարելու վերաբերյալ:
Նոյեմբերի 29-ին այս մասին հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով սաուդացի պետական մի պաշտոնյայի։ 65-ամյա արքայազնին ազատ են արձակել նոյեմբերի 28-ին: Ավելի վաղ Աբդալային համարում էին գահի գլխավոր հավակնորդներից մեկը: Սակայն նոյեմբերի լույս 5-ի գիշերն Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնությամբ, որը գլխավորում է Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը, նրան ձերբակալեցին հակակոռուպցիոն արշավի շրջանակներում: Ընդամենն այս գործով ձերբակալվել է ավելի քան 200 մարդ, նրանց թվում՝ 11 արքայազններ, ինչպես նաեւ գործարարներ եւ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ:
Ըստ որում փորձագետները կարծում են, որ սույն գործողության իսկական նպատակը գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի իշխանության ամրապնդումն է եւ գանձարանի համալրումը: Թագավորական ընտանիքի անդամներին կալանքի տակ են պահում էր Ռիադի Ritz-Carlton լավագույն հյուրանոցում: Այնտեղից հանել են մյուս կենվորներին: