Բաժիններ՝

Ներկայացվել է Ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշը

Ներկայացվել է 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի տարբերանշանը (լոգոտիպ) ստեղծելիս օգտվել են կորեական այբուբենից: Օգտագործվել է Փհենչհան (평창) բառի յուրաքանչյուր վանկի առաջին բաղաձայնը: Տարբերանշանն առաջին հերթին խորհրդանշում է երկնքի, երկրի եւ մարդկության ներդաշնակությունը, ապա ձյունն ու սառույցը, ինչպես նաեւ մարզիկների աստղային ելույթները:

Փհենչհան-2018-ի թալիսմանը ստեղծելիս ոգեշնչվել են սպիտակ վագրով, որն այդ երկրի խորհրդանիշն է: Թալիսմանի անունը Սուհորան է (Soohorang): «Sooho» կորեերեն նշանակում է պաշտպանություն, «Rang»՝ վագր: Սուհորանն ունի մարտական ոգի եւ վստահելի ընկեր է, որը կպաշտպանի մարզիկներին, երկրպագուներին ու բոլոր մասնակիցներին: Սպիտակ վագրը եղել է նաեւ Սեուլի օլիմպիական խաղերի թալիսմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս