Բաժիններ՝

Արքայազն Հարրիի հարսանիքի լուրը տխրեցրել է նրա նախկին սիրեցյալին

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի նախկին սիրեցյալը՝ Քրեսիդա Բոնասը, իր Instagram-ում տխուր մեջբերում է զետեղել ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ արքայազնի նշանադրության վերաբերյալ հայտարարությունից հետո։

Նկարում, որը կցված է փոստին, պատկերված են կարուսելի վրա միմյանց ձգվող աղջիկ ու պատանի: «Կարեւոր չէ, թե դու որքան կիրթ, տաղանդավոր, հարուստ կամ վճռական ես քեզ համարում: Գլխավորն այն է, թե դու ինչպես ես վերաբերվում մյուսներին»,-գրել է նա նկարի վրա: Աղջիկը փոստը մակագրել է «ճշմարտություն» բառով:

Մեկնաբանները հիմնականում համաձայնել են մեջբերման բովանդակությանը եւ պաշտպանել են աղջկան: Սակայն օգտարերերից մեկը նկատել է, որ «ավելի տպավորիչ կլիներ լռելը»: Յուզերները նաեւ ենթադրել են, որ մեջբերումը կապված է աղջկա չստացված նախկին հարաբերությունների հետ:

28-ամյա Բոնասն իր էջում պարբերաբար զետեղում է ոգեւորող մեջբերումներով գրառումներ:

Մեգան Մարքլիի հետ արքազայն Հարրիի նշանադրության մասին հայտարարել են նոյեմբերի 27-ին: Զույգի հարսանիքը կկայանա 2018 թվականի գարնանը: Քրեսիդա Բոնասն արքայազնի հետ հանդիպել է երկու տարի, սակայն 2014 թվականին նրանք բաժանվել են: Մեկ տարի անց բրիտանական ԶԼՄ-ներում լուրեր հայտնվեցին նրանց գաղտնի նշանադրության մասին, բայց դրանք չհաստատվեցին: Քրեսիդային ու Հարրիին ծանոթացրել է արքայազնի զարմուհին՝ արքայադուստր Եվգենյան: Ինչպես եւ Մեգան Մարքլը, Բոնասը դերասանուհի է:

View this post on Instagram

Truth ?? #quotestoliveby ???

A post shared by Cressida Bonas (@cressida_bonas_) on

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս