Վալեսիյա Ծառուկյանի բողոքն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի
Tsayg.am-ը գրում է. Գյումրու Մուշ 2 թաղամասի բնակչուհի Վալեսիյա Ծառուկյանը մասնագիտությամբ կոսմետոլոգ է: Շատ տարիներ առաջ տարբեր տեղերում է աշխատել, այժմ առողջական խնդիրների պատճառով չի աշխատում: Ընտանիքի օրվա ապրուստը վաստակում Է կրպակի շնորհիվ, որտեղ կարականդակներ են վաճառում::Նախկինում նրա մայրն է զբաղվել այդ գործով: Սակայն քաղաքապետարանի աշխատակիցները զգուշացրել են կնոջը՝ կրպակը պետք է տեղափոխել: Տիկին Վալեսիյան, սակայն, համաձայն չէ: Պահանջում է, որ նույն վայրում իրեն տեղ հատկացնեն: Բոլոր փաստաթղթերն ունի՝ Շահումյան 125 հասցեում գտնվող կարկանդակների կրպակը սեփականաշնորհված է: Նա դիմում է ներկայացրել քաղաքապետարանին, դիմել է տարբեր կառույցների, բայց խնդիրը դեռ չի լուծվել: