Բաժիններ՝

Ինդոնեզիայում սողանքներն ու հեղեղումները առնվազն 20 մարդու կյանք են խլել

Ինդոնեզիայում շուրջ 20 մարդ է զոհվել սողանքներից ու հեղեղումներից, որոնք առաջացրել է երկրի Արեւելյան Ճավայի նահանգում մոլեգնող ցիկլոնը: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը: Նրա տվյալներով՝ 15 մարդ զոհվել է սողանքների հետեւանքով, եւս չորս հոգի հեղեղումների զոհ է դարձել:

Ցիկլոնը նահանգ է եկել նոյեմբերի 28-ին եւ սողանքների ու հեղեղումների պատճառ դարձել Ճավա եւ Բալի կղզիների 28 շրջաններում ու քաղաքներում: Ներկայում հազարավոր տներ դեռ ջրածածկ են, նշվում է հաղորդագրության մեջ: «Կանխատեսվում է, որ ցիկլոնն Ինդոնեզիայից կհեռանա նոյեմբերի 30-ին, բայց Ճավայում եւ Բալիում դեռ կպահպանվեն սաստիկ քամիներն ու հսկայական ալիքները»,-հայտնել է տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն, որի խոսքը մեջբերում է գործակալությունը:

Իշխանություններն իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ: Արտակարգ օգնություն ցուցաբերելու համար գործի են դրված զինծառայողներ, ոստիկաններ, տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալության աշխատակիցներ ու կամավորներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս