Բաժիններ՝

Հարավային Կորեան հրթիռային արձակումներ է իրականացրել ի պատասխան ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկման

Հարավային Կորեայի զինվորականները հրթիռային զինավարժանքներ են անցկացրել ծովում, օդում եւ ցամաքում ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին (JCS):

JCS-ի տվյալներով՝ ցամաքային, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը 20-րոպեանոց միացյալ զինավարժանքներ են անցկացրել «ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումից մի քանի րոպե անց»:

Նաեւ հաղորդվում է, որ Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը կշարունակեն ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշումն ու պատժամիջոցները, որպեսզի նրան հարկադրեն հրաժարվելու հրթիռամիջուկային ծրագրից: Ինչպես հայտնել է Հարավային Կորեայի ղեկավարի վարչակազմը, նոյեմբերի 29-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ դրանում վճռականություն են հայտնել երկու երկրների նախագահներ Մուն Չժե Ինը եւ Դոնալդ Թրամփը:

«Մունը եւ Թրամփը պայմանավորվել են միջազգային հանրակցության հետ սերտ համագործակցությամբ պահպանել Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող առավելագույն ճնշումը եւ նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցները»,- ընդգծված է հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս