ՊՆ պաշտոնյաների կողմից չարաշահումների դեպքերը շարունակվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների դեպքերը շարունակվում են:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ Ն զորամասի իրային և պարենային ծառայության պետ Ռաֆիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ծառայության պետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել նույն զորամասի իրային եւ պարենային գույքի պահեստի պետ Աշոտ Աբրահամյանի հետ և 2017 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 20-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում, իրային գույքի պահեստից յուրացման եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը՝ պետությանը պատճառելով 1 մեկ միլիոն դրամ գույքային վնաս: Նշենք, որ Ն զորամասի իրային և պարենային ծառայության պետ Ռաֆիկ Գեւորգյանը կալանավորվել է, իսկ ահա իրային և պարենային գույքի պահեստի պետ Աշոտ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս