«Մարզումների ժամանակ ամբողջովին չեմ տրվում, որպեսզի ոտքերիս չհարվածեն». Էդեն Ազար
Բառեր, որոնք դուր չեն գա Անտոնիո Կոնտեին:
Ազարը պատասխանել է ոտքերը մարզումների ժամանակ պաշտպանելու մասին հարցին:
«Այո, և ևս մեկ անգամ՝ այո: Եթե անկեղծ՝ մարզումներին ես ամբողջովին չեմ տրվում: Ինչ-որ մեկը պաշտում է վարժությունները, իսկ ես չեմ ցանկանում, որպեսզի ինձ հարվածեն: Մենք մրցաշրջանի ընթացքում այնքան էլ շատ ընդմիջումներ չունենք, այդ իսկ պատճառով մարզումների ժամանակ ես փորձում եմ ավելի շատ հանգստանալ, իսկ հետո խաղերի ընթացքում ամբողջովին տրվում եմ:
Երբեմն խաղերի ժամանակ ես ստանում եմ հարվածներ, որոնք շատ ցավոտ են: Իմ նկատմամբ շատ խախտումներ են կատարում, բայց դա ֆուտբոլի մի մասն է: Ես չեմ դժգոհում»,- Ազարի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը