Հունվարից համատարած թանկացումներ են սպասվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը 1 ամիս հետո բարձրա­նալու են ավելի քան 800 անուն ապ­րանքների մաքսազերծման դրույ­քաչափերը: Դա հանգեցնելու է այդ ապրանքների թանկացմանը: Ընդ որում՝ դրանք հիմնականում լայն սպառման ապրանքատեսակներն են՝ շաքարավազ, միս, կարագ, ավ­տոմեքենա և այլն:

Մաքսատուրքերի բարձրացումն ու դրան հետևող թանկացումները պայ­մանավորված են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու քայլով: Այդ միությունը բարձրացնելու է ոչ անդամ երկրներից ներկրումների մաքսատուրքը, որպեսզի այդպիսով խրախուսի իր ներքին ար­տադրությունն ու դրա սպառումը: Իսկ, որն ավելի ճիշտ է, այդ քաղաքականու­թյունը հիմնականում վարում է ԵՏՄ-ում դոմինանտ երկիր Ռուսաստանը, որն այդպիսով ցանկանում է խթանել իր ար­տադրության արտահանումը գոնե ան­դամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան:

Իսկապես, վիճակագրությունն էլ է ապացուցում, որ անդամ երկրները միմյանց հետ առանձ­նապես առևտրաշրջանառություն կամ տնտեսական հարաբերություններ չու­նեն, նրանց բոլորի կապը հիմնականում ՌԴ-ի հետ է:

Եվ այդպիսով սխալված չենք լինի, եթե ասենք, որ ՌԴ-ն իր ապրանքը մեզ վա­ճառելու համար ստիպում է բարձրացնել Եվրամիության անդամ կամ այլ երկրնե­րից ներմուծվող ապրանքների մաքսա­տուրքը, որպեսզի, օրինակ, Գերմանիա­յից, ԱՄՆ-ից կամ Ճապոնիայից ավտո­մեքենաների ներկրումը թանկանա, ու ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները նորից անցնեն խորհրդային «ժիգուլի»-ներին, «Վոլգա»-ներին ու «Նիվա»-ներին: Բայց սա հարցի մի կողմն է, իսկ մյուս կողմն այն է, որ կոնկրետ Հայաստանում այդ պայմանը սոցիալական մեծ լարվածություն է առաջացնելու:

Օրի­նակ՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավո­րում» հասարակական կազմակերպու­թյան ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ԵՏՄ-ի մաքսային դրույքաչա­փերը 76 տոկոսով տարբերվում են Հայաստանում գործող դրույքաչափերից և հակասում են մեր շահերին:

Նրա խոս­քով՝ անդամակցելուց հետո, ճիշտ է, նվազել են 1700 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափեր, բայց 6300 ապրանքատեսակի դրույքաչափերն էլ ավելացել են: Ու առաջիկա տարիներին կավելանան մոտ 800 ապրանքատեսա­կի մաքսատուրքերը:

Եվ սա այն դեպ­քում, երբ ԵՏՄ-ի հետ Հայաստանի ար­տաքին առևտուրը կազմում է ընդհա­նուր արտաքին առևտրաշրջանառության մոտ 25 տոկոսը: «Իհարկե, ինչը հնարավոր է գտնել տեղական շուկա­յում, նկատի ունեմ նաև ԵՏՄ շուկայում, թեկուզ ոչ բարձր որակի, դա կարող է սպառողի վրա մեծ ազդեցություն չթող­նել: Բայց որակյալ կարագ, շաքարավազ և այլ սննդամթերքի դեպքում արդեն թանկացումը զգալի կլինի: Եվ դա արդեն կա»,- մեզ հետ զրույցում ասում է «Ծառուկյան» խմբակցության պատգամա­վոր Սերգեյ Բագրատյանը:

Թանկացումներ կլինեն նաև Հայաստանի նոր հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, որը նորից հունվա­րի 1-ին է տեղի ունենալու: Այս դեպքում արդեն կբարձրանան շատ կարևոր ապ­րանքների՝ բենզինի և սեղմված գազի, ինչպես նաև ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը­»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս