Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն Դամասկոսին և ընդդիմությանը կոչ է արել մասնակցել Ժնևի բանակցություններին

ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհուրդը նոյեմբերի 27-ին կոչ է արել Սիրիայի իշխանություններին եւ ընդդիմությանը մասնակցել Ժնեւի բանակցությունների նոր փուլին, ինչպես նաեւ աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դսպանորդ Ստաֆան դե Միստուրայի ջանքերին:

Այդ մասին րագրողներին հայտնել է նոյեմբերին ԱԽ-ն նախագահող իտալացի դիվանագետ Սեբաստյանո Կարդին՝ ամփոփելով Սիրիային նվիրված նիստի արդյունքները: Հանդիպմանը ելույթ է ունեցել դե Միստուրան, որը հորդորել է Դամասկոսին ու նրա ընդդիմախոսներին պատրաստ լինել լուրջ քննարկումներ սկսելուն եւ նախապայմաններ չառաջադրել երկխոսության համար:

ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների ութերորդ փուլի սկիզբը նշանակված է նոյեմբերի 28-ին: Պլանավորվում է, որ բանավեճերը կվերաբերեն ընտրությունների կազմակերպմանը եւ երկրի նոր սահմանադրության մշակմանը: Դիվանագիտական մի աղբյուր ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Սիրիայի կառավարության պատվիրակությունը Ժնեւի բանակցություններին կժամանի չորեքշաբթի՝ նոյեմբերի 29-ին:

Պատվիրակության ղեկավարը, ինչպես եւ առաջ, կլինի ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Դամասկոսում հրատարակվող Al Watan թերթն ավելի վաղ հայտնել է, որ Դամասկոսի պատվիրակությունն անորոշ ժամանակով հետաձգել է իր մեկնումը Ժնեւ:

Սիրիայի կառավարությունը «հիասթափված է էր Ռիադում ընդդիմադիր ուժերի խորհրդաժողովի արդյունքներից եւ որոշում է ընդունել անորոշ ժամանակով հետաձգել պաշտոնական պատվիրակության մեկնումը Ժնեւ»,- նշել է հրատարակությունը:

Սիրիական կողմը հայտարարել է, որ «Էր Ռիադ-2» խորհրդաժողովի ծրագրային փաստաթուղթը բանակցությունների գործընթացը վերադարձնում է ամենանախնական փուլ»: Նրա կարծիքով, ընդդիմությունն «անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայի կարգավորման սկզբունքների վերաբերյալ 2254 բանաձեւի դրույթները եւ նախապայման է առաջադրում՝ պահանջելով, որ նախագահ Բաշար Ասադն անցումային շրջանի սկզբում հեռանա պաշտոնից»:

Ինչպես կարծում են Դամասկոսում, նման դիրքորոշումը չի համապատասխանում քաղաքական գործընթացն սկսելուն, որը պետք է հանգեցնի յոթնամյա հակամարտության դադարեցմանը Սիրիայում»: Բացի այդ, ինչպես նշում է Al Watan-ը, Դամասկոսին չի գոհացնում կառավարության հետ բանակցությունների համար ընդդիմադիր պատվիրակության կազմը, որն ստեղծվել է Էր Ռիադի խորհրդաժողովի արդյունքներով:

Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, Ժնեւում Դամասկոսի ներկայացուցիչների հետ ուղղակի բանակցություններում սիրիական ընդդիմության միասնական պատվիրակությունը գլխավորելու է Նասր ալ Հարիրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս