Բաժիններ՝

Մուղաբեի ծննդյան օրն ազգային տոն կդառնա Զիմբաբվեում

Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի ծննդյան օրը՝ փետրվարի 21-ը, ազգային տոն կդառնա երկրում: Այդ մասին հայտնել է The Herald տեղական թերթը:

Տոնն ստացել է Ռոբերտ Գաբրիել Մուղաբեի երիտասարդության ազգային օր անվանումը: Կառավարությունն այդ որոշումն ընդունել էր դեռ 2017 թվականի օգոստոսին, սակայն Զիմբաբվեի կառավարական թերթում պաշտոնական հրապարակումը տեղի է ունեցել միայն անցած շաբաթվա վերջին՝ նոյեմբերի 24-ին: Ավելի վաղ Մուղաբեի ծննդյան օրը երկրում միջոցառումներ էին անցկացնում «Փետրվարի 21-ի շարժման» շրջանակներում:

Դրանք նվիրված էին Մուղաբեի սկզբունքներին ու գաղափարներին: Ավելի վաղ Էմերսոն Մնանգագվան, որը նոյեմբերի 24-ին ստանձնել է Զիմբաբվեի նախագահի պաշտոնը, հայտարարել է, որ իր համար Մուղաբեն մնում է «հայր, ուսուցիչ, զինակից ու առաջնորդ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս