Բաժիններ՝

Կանտալոնցիների քառորդ մասն անհրաժեշտ է համարում շարունակել անկախության հասնելու գործընթացը

Կանտալոնիայի բնակիչների գրեթե քառորդ մասը գտնում , որ պետք է շարունակել Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախության հասնելու գործընթացը: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի ուսումնասիրման Metroscopia կենտրոնի հարցման տվյալները, որն անցկացվել է EL Paվs թերթի պատվերով:

Հարցվածների 71 տոկոսը կարծում է, որ դեկտեմբերի 21-ին Կանտալոնիայի խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններից հետո անհրաժեշտ է փորձել համաձայնության հասնել կենտրոնական իշխանությունների հետ, 24 տոկոսը գտնում է, որ ինքնավար հանրակցության նոր իշխանությունները պետք է շարունակեն շարժվել անկախության ձեռքբերման ճանապարհով:

Այն բանի հնարավորությանը, որ ընտրություններից հետո փորձեր կձեռնարկվեն համաձայնության գալու Մադրիդի հետ, իրապես հավատում է հարցվածների 56 տոկոսը, 26 տոկոսը կանխատեսում է, որ ինքնավար հանրակցությունը կշարունակի ընթանալ անկախության ձեռքբերման ճանապարհով: Հարցումն անցկացվել է նոյեմբերի 20-ից մինչեւ 22-ը, դրան մասնակցել են Կանտալոնիայի 1800 բնակիչներ, վիճակագրական անճշտությունը կազմում է 2,4 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս