Ժոզե Մոուրինիոն տեղ է առաջարկել Մայքլ Կարիկին «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում
36-ամյա ֆուտբոլիստը կարող է սկսել մարզչական կարիերան հենց հիմա: Մոուրինիոն պատմել է, որ Կերիկը կարող է ավարտել կարիերան առողջության հետ կապված պրոբլեմի պատճառով:
«Մայքլը շատ ավելի կարևոր է՝ որպես մարդ, քան՝ որպես խաղացող: Մենք նրան ժամանակ ենք տվել թուլանալու, վերականգնվելու, վստահություն զգալու և որոշելու՝ ուզում է արդյոք խաղա՞լ, թե՞ ավարտել կարիերան: Նա գիտի, որ իմ մարզչական շտաբում իր համար տեղ կա: Եթե նա ցանկանա և երբ ցանկանա: Նրա համար տեղ է պատրաստված գրասենյակում: Դա ուզում եմ ես, դա ուզում է խորհուրդը, դա ուզում են սեփականատերերը:
Մայքլը գտնվում է հարմար վիճակում, նրա ապագան կապված է մեզ հետ: Բայց նա ցանկանում է խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը, և հիմա նա իրեն վստահ է զգում: Դա ևս մեկ հնարավորություն է մեզ համար»,- ասել է Մոուրինիոն:
Կարիկը հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2006 թվականից:
Մանկունյանցիների կազմում Կարիկը 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հաղթել է Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը