«ԵԱՏՄ-ի անդամ լինելը Հայաստանին միայն օգուտ է բերում». Արամ Սաֆարյան
Հայաստանի ընտրությունը՝ դառնալու ԵԱՏՄ-ի ակտիվ, կառուցողական անդամ ճիշտ էր, անդամակցությունը Հայաստանին բերում է միայն օգուտ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության ՀԿ-ի վերջին երեք տարիների և 2017-ի առաջին ութ ամիսների հետազոտության արդյունքները ներկայացրեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«Որպես՝ փորձագիտական կառույցի ղեկավար ուզում եմ ասել, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ճիշտ է, մենք երկրորդ տարին է, որ քաղում ենք դրա բարեբեր պտուղները: 2016-ի երկրորդ կիսամյակում և 2017-ի առաջին ութ ամիսներին արտահանման ծավալներն աճել են, 2018-ին ևս շարունակելու են աճել: Մենք քաղելու ենք դրա քաղաքական պտուղները՝ լինելով կառուցողական դաշտում և ունենալով կառուցողական մասնակցություն ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին»,-ասաց Սաֆարյանը:
ԵԱՏՄ-ին անդամակցության և ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման նպատակն է Հայաստանը դուրս բերել կայուն զարգացման ճանապարհ: