Բաժիններ՝

San Juan սուզանավում պայթյունի պատճառը կարող էր դառնալ ջրածնի բարձր խտությունը. Արգենտինայի ծովուժ

Արգենտինական San Juan կորած սուզանավում պայթյունի պատճառը, հավանաբար, դարձել է ջրածնի բարձր խտությունը: Նոյեմբերի 26-ին այս մասին հայտարարել է երկրի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Էնրիկե Բալբին։

«Հաշվի առնելով, որ մեզ հաղորդեել են պայթյունի մասին եւ որ նավում մարտական տորպեդներ չեն եղել, այնպես որ դրանք չէին կարող պայթյունի պատճառ դառնալ, կարելի է եզրակացնել, որ պայթյունն առաջացել է ջրածնի բարձր խտությունից: Մենք չգիտենք, թե ինչն Է դրան հանգեցրել»,- ասել է նա Բաիյա Բլանկա քաղաքում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է տեղական հեռուստատեսության եթերում:

Ինչպես ընդգծել են Արգենտինայի պաշտպանության նախարար Օսկար Ագուադը եւ ռազմածովային ուժերի ներկայացուցիչը, անձնակազմի անդամների որոնումը շարունակվում է: «Որոնումների 11-րդ օրը կարելի է ենթադրել, որ անձնակամը գտնվում է էքստրեմալ գոյատեւման պայմաններում»,- հայտարարել է Բալբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս