Բաժիններ՝

Իսպանիայի վարչապետն անհեթեթ է համարել ԵՄ-ից Կատալոնիայի դուրս գալու հնարավորությունը

Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյն անհեթեթ է համարել Եվրամիության (ԵՄ) կազմից Կատալոնիայի հնարավոր դուրս գալու գաղափարը: Այս մասին, իչպես հայտնել է EFE գործակալությունը, նա հայտարարել է նոյեմբերի 27-ին։

Ավելի վաղ Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը պնդել է, որ ինքնավար մարզի բնակիչները պետք է քվեարկեն Եվրամիությանը տարածաշրջանի անդամակցության հարցի շուրջը: Իսպանիայի կառավարության ղեկավարի կարծիքով՝ «անհեթեթ է հավակնել, թե Կատալոնիան դուրս կգա Եվրամիության կազմից»:

«Այս պահին պետք է խոսի ժողովուրդը, այլ ոչ թե նա (Պուչդեմոնը)»,- նշել է Ռախոյը: Վարչապետը հավաստել է, որ եկող տարվա համար համախառն ներքին արդյունքի կանխատեսումը կազմում է 2,3 տոկոս: Սակայն, նախարարների կաբինետի ղեկավարի խոսքով՝ գոյություն ունի հավանականություն, որ ցուցանիշը կհասնի 3 տոկոսի նշագծին, եթե «հանգիստ, նորմալ եւ կայուն» իրադրությունը վերադառնա Կատալոնիա: «Ահա թե ինչու են այդքան կարեւոր օրենքն ու Սահմանադրությունը, եւ այդքան ծիծաղելի այն, ինչ ոմանք անում են, որպեսզի օրենքը հակադրեն ժողովրդավարությանը, քանի որ առանց օրենքի չկա ժողովրդավարություն»,- նշել է Ռախոյը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի