 
                        «Հայաստանը ցույց տվեց, որ ինքն այնքան էլ կախված չէ Ռուսաստանից, ինչքան Ադրբեջանը՝ Թուրքիայից». Լարիսա Ալավերդյան
«Սա ամենևին մուտք չէ ԵՄ, ու մենք անգամ օրակարգում չունենք ԵՄ-ին միանալու խնդիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին՝ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նա նկատեց, որ ադրբեջանական կողմը շատ բացասական ձևով արձագանքեց Հայաստանի այս քայլին. «Որովհետև Հայաստանը ցույց տվեց, որ ինքն այնքան էլ կախված չէ Ռուսաստանից, ինչպես իրեն ներկայացնում է Ադրբեջանը: Հակառակը, ստացվեց, որ Ադրբեջանը շատ ավելի մեծ կախվածություն ունի Թուրքիայից, քան Հայաստանը՝ Ռուսաստանից»:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը հետաքրքիր է այսօր և այնքան ժամանակ, մինչև Արևմուտքը խռով է Ռուսաստանից. «Ինչպես պատերազմը չի կարող երկար ժամանակ շարունակվել, այդպես էլ՝ նման հարաբերությունները»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        