Բաժիններ՝

Վրաստանում նոյեմբերի 27-ը սգո օր է հայտարարված Բաթումի հյուրանոցում հրդեհից զոհվածների հիշատակին

Վրաստանի կառավարությունը նոյեմբերի 27-ը սգո օր է հայտարարել նոյեմբերի 24-ին Բաթումի «Լեո Գրանդ» հինգաստղանի հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի 11 զոհերի հիշատակին։

Հանրապետության բոլոր պետական հիմնարկների վրա խոնարհված են պետական դրոշները:

«Լեո Գրանդ» 22-հարկանի շենքում հրդեհը բռնկել էր նոյեմբերի 24-ին ժամը մոտավորապես 20:00-ին եւ շարունակվել մի քանի ժամ: Ինչպես նշել են պաշտոնական վրացական աղբյուրները, հրդեհի բոլոր 11 զոհերը շնչահեղձ են եղել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս