Արմավիրում ճանապարհային ոստիկանները ծառայության ընթացքում Daewoo մակնիշի ավտոմեքենայի ղեկին տղամարդու դի են հայտնաբերել. Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 10։30-ի սահմաններում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի խաչմերուկում Daewoo մակնիշի 226 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ ղեկի առջև, տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել դատական բժիշկը, ով, զննելով դին, նախնական եզրակացությամբ հայտնել է, որ վարորդը՝ Արմավիրի մարզի բնակիչ, 57-ամյա Համլետ Խ.-ն հանկարծամահ է եղել։
Նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում