Բաժիններ՝

Նեյմարը կարող է հեռանալ ՊՍԺ-ից 2019 թվականին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոստացել է, որ հանդես կգա ֆրանսիական ակումբի կազմում ամենաքիչը երկու մրցաշրջան:

Բրազիլացու առաջին տարին ՊՍԺ-ում արդեն ծնել է բազում շշուկներ՝ կապված նրա ապագայի հետ: ԶԼՄ-ները շարուանկում են Նեյմարին ուղարկել կամ հետ՝ դեպի «Բարսելոնա», կամ «Ռեալ», բայց կարծես թե փարիզեցիների 10 համարի տրանսֆերը հնարավոր կդառնա միայն 2019թ. ամռանը:

Ինչպես հաղորդում է Marca-ն, Նեյմարը հիասթափվել է ՊՍԺ տեղափոխությունից և կցանկանար որքան հնարավոր է շուտ հեռանալ ֆրանսիական ակումբից, սակայն պայմանագիրը ստորագրելու ժամանակ նա խոստացել է, որ ամենաքիչը երկու մրցաշրջան կանցկացնի փարիզեցիների կազմում:

Ըստ պարբերականի տեղեկության՝ բրազիլացին մտադիր չէ դրժել տված խոստումը, սակայն արդեն 2019թ. ամռանը նա կարող է հայտնվել այլ ակումբում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս