Oscar de la Renta-ի հարսանյաց հավաքածուն. աշուն, 2018թ.
Oscar de la Renta նորաձևության տան ոճը ակնհայտորեն երիտասարդացել է: Պատճառը նոր ստեղծագործական անձնակազմն է՝ տնօրեններ Լաուրա Քիմի և Ֆերնանդո Գարսիայի գլխավորությամբ: Երիտասարդ դիզայներները գիտեն, թե ինչ են ուզում ժամանակակից հարսնացուները. թեթևություն և նվազագույն զարդարանքներ: ELLE-ը ներկայացնում է Oscar de la Renta-ի նոր հարսանեկան հավաքածուն, որը Քիմը և Գարսիան փորձել են ստեղծել՝ պահպանելով վերը նշված հատկությունները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը