Լիբիայի ափերին նավաբեկության հետևանքով ավելի քան 25 ներգաղթյալ է մահացել
Լիբիայի արեւմտյան ափին նոյեմբերի 25-ին նավաբեկության հետեւանքով ավելի քան 25 ներգաղթյալ է մահացել: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս մասին գրել է Reuters-ը:
Նավաբեկության արդյունքում ողջ մնացած ներգաղթյալները, որոնց թիվը սակայն չի նշվում, հետ են վերադարձել Տրիպոլի:
2015 թվականին Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում հակամարտությունների սրման պատճառով այս տարածաշրջանից Եվրոպա ժամանող միգրանտների թիվը զգալիորեն աճել է: Միջերկրական ծովը համարվում է Եվրամիությանը միգրանտներ մատակարարող գլխավոր ուղին, իսկ երկրորդ ամենամեծ տրանզիտային երթուղին անցնում է Բալկաններով: