Բաժիններ՝

Արսեն Վենգերը ցանկանում է Օզիլին ձմռանը վաճառել «Բարսելոնային»

Ֆրանսիացին խորամանկում է:

Նոր պայմանագրի վերաբերյալ Մեզութ Օզիլի հետ «Արսենալի» բանակցությունները գրեթե փակուղի են մտել, այդ իսկ պատճառով Արսեն Վենգերն ակտիվորեն փնտրում է գերմանացուն արդեն իսկ հունվարին վաճառելու տարբերակներ:

«Արսենալի» գլխավոր մարզիչն անհանգստանում է, որ ամռանն Օզիլը, ով հրաշալի հարաբերություներ ունի Ժոզե Մոուրինիոյի հետ, ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Արսենալն» արդեն սկսել է բանակցությունները «Բարսելոնայի» հետ, բայց կատալոնացիներին շփոթեցնում են Օզիլի պահանջները: Ըստ AS-ի տեղեկության՝ Մեզութը, հաշվի առնելով Իսպանիայում բարձր հարկերը, «կապտանռնագույններից» պահանջել է տարեկան 19 մլն եվրո աշխատավարձ, ինչը կկազմի 10 մլն եվրո մաքուր եկամուտ: «Բարսան» կվճարի այդ աշխատավարձը միայն Արդա Թուրանի հեռանալու դեպքում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս