![](/banners/BeFunky-design.jpg)
«Ես անհանգստացած եմ, որ Ֆելաինին կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»». Մոուրինիո
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/2216568-46230650-2560-1440.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մտավախություն ունի, որ կիսապաշտպան Մարուան Ֆելաինին մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ թիմից: 30-ամյա բելգիացու պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականի ամռանը, և այն դեռ երկարաձգված չէ: Պորտուգալացին նշել է, որ իրենից քիչ բան է կախված:
«Այո, ես անհանգստացած եմ, որ Ֆելաինին կարող է հեռանալ: Բանակցությունները գտնվում են խորհրդի վերահսկողության ներքո: Այդ իսկ պատճառով ես պարզապես սպասում եմ՝ հուսալով, որ նրանք կպայմանավորվեն, բայց դա իմ հսկողությունից դուրս է»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը խոստովանել էր, որ առանց Ֆելաինիի իրեն ավելի թույլ է զգում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը