Ազգային ժողովում ջրհեղեղներն անպակաս են. շենքում մի քանի տեղ վթարներ են տեղի ունեցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Ջեռուցման սեզոնին ընդառաջ՝ Ազգային ժողովում ջրհեղեղներն անպակաս են: ԱԺ ղեկավարությունը խոստացել էր նոյեմբերի 18-19-ը միացնել ամբողջ խորհրդարանի ջեռուցումը. այդ մասին նույնիսկ սոցիալական ցանցի իր էջում հայտնել էր ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Սակայն այդ օրերին, երբ փորձնական միացրել են ջեռուցման համակարգերը, շենքում մի քանի տեղ վթարներ են տեղի ունեցել: Խոսքը հատկապես խորհրդարանի հին մասնաշենքի մասին է, որտեղ խողովակները պատերի մեջ են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսքը նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանի աշխատասենյակի մասին է, որը նույնպես դարձել է ջեռուցման համակարգի փորձարկման «զոհ»: Բարեբախտաբար վերջնականապես կարգավորվել է հարցը, եւ երեկ ամբողջ խորհրդարանն արդեն ջեռուցվում էր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթր այսօրվա համարում։