Վահրամ Բաղդասարյանի թաղապետ փե­սան մեծ ունեցվածք է կուտակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Երևանի Աջափնյակ վար­չական շրջանի 37-ամյա ղեկավար Արտա­վազդ Սարգսյանը բավական ունեցվածք է կուտակել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի փե­սան ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ Mercedes-Benz Տ550 և Vaz 21065 մակնիշի ավտոմեքենա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրա դրամական մի­ջոցները կազմել են 10 մլն 300 հազար դրամ, 216 հազար 800 դոլար: Որպես եկա­մուտ նա հայտարարագրել է իր աշխատա­վարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 637 հազար դրամ:

Ի դեպ, Սարգսյանը ոչ միայն պատ­գամավորի փեսան է, այլև փոխքաղաքա­պետ Կամո Արեյանի քրոջ որդին: Ինչպես ասում են՝ թաղապետը ոչ պաշտոնյա բարեկամներից է խեղճ, ոչ էլ ունեցվածքից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթր այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս