Բաժիններ՝

Տղամարդիկ առևանգել են Հրազդանի բնակչուհուն, կապկպել բերանը, գլխին պարկ հագցրել, հարվածել, կապկպված վիճակում թողել «Պառկած աղջիկ» արձանի մոտ

Դատարան է ուղարկվել առևանգման դեպքով հարուցված քրեական գործը։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հրազդան քաղաքի բնակչուհուն շահադիտական նպատակով առևանգելու և նրա նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել Երևանի և  Գորիսի բնակիչների հետ։

Ըստ մեղադրանքի՝ նրանք ավտոմեքենայով գնացել են Հրազդան քաղաք, որտեղ, ըստ նախնական դերաբաշխման, նրանցից մեկը մնացել է ավտոմեքենայի ղեկին, երկուսը դիմակավորված հարձակվել են Հրազդանի բնակչուհու վրա և նրա նկատմամբ բռնություն գործադրելով ՝կամքին հակառակ, քաշել ու գցել են հիշյալ ավտոմեքենան, վարել է դեպի Երևան-Սևան ավտոճանապարհ՝ այդ կերպ շահադիտական դրդումներով բացահայտ առևանգելով նրան:

Արդեն ճանապարհին, կնոջ կյանքի և առողջության համար գործադրելով վտանգավոր բռնություն՝ կպչուն ժապավենով կապկպելով վերջինի բերանը, ձեռքերը, գլխին հագցնելով պարկ, հարվածելով գլխին և դեմքին, հնչեցնելով սպանության սպառնալիքներ՝ պահանջել են գումար, ոսկի և տան բանալիները, ապա նրա մատից քաշելով՝ հանել են ոսկյա մատանին, հափշտակել պայուսակը, 3 բջջային հեռախոս, դեղորայք, կոսմետիկա, առանձին տոպրակով եղած 5 կգ խոզի միսը, բաճկոնի գրպանից հանել են բանալիները՝ կնոջը պատճառելով զգալի չափի՝ 273.000 դրամի գույքային վնաս:Դրանից հետո, կնոջը կապկպված վիճակում իջեցնելով, թողել են Երևան-Սևան ավտոճանապարհին հարակից «Պառկած աղջիկ» արձանի մոտակայքում, հեռացել են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս