Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարարին
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում նոյեմբերի 24-ին հանդիպեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Սայմոն Քովենին:
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ-իռլանդական հարաբերություններն առավել սերտացնելու հնարավոր ուղիների շուրջ:
Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական համագործակցության խորացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը, երկկողմ փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ: