«Սև ուրբաթ». իրական զեղչե՞ր, թե՞ խաբեություն. ի՞նչ են առաջարկում հայաստանյան խանութները
Black Friday համաշխարհային շոփինգ իրադարձության շրջանակներում Հայաստանում գործող գրեթե բոլոր բրենդային հագուստի, կոշկեղենի և էլեկտրատեխնիկայի խանութները հայտարարել են մեծ զեղչեր։ 168.am-ը նախ փորձեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանից պարզել, թե արդյո՞ք հայտարարված զեղչերն իրական են, խանութները չե՞ն բարձրացնում ապրանքների գները և ձևական զեղչերով ապրանքները նորից նույն գնով վաճառում։
«Կան խանութներ, որոնք արժեքը չեն բարձրացնում և իրոք զեղչեր են անում։ Հագուստի խանութներն ունեն նման հակում, որ արժեքը բարձրացնում են ու զեղչեր անում։ Ինչ վերաբերում է էլեկտրատեխնիկայի խանութներին, ապա մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ խանութներ իրական զեղչեր են անում, իսկ «Սև ուրբաթի» շրջանակներում էլ ավելի են իջեցնում ապրանքների գները։ Այդպիսի մեկ-երկու էլեկտրատեխնիկայի խանութ գիտեմ, որ նորմալ զեղչեր են անում։ «Վի-Էլ-Վի» խանութը, օրինակ՝ ճիշտ զեղչեր է անում, սպառողին չի խաբում, որովհետև, երբ մենք ուսումնասիրում ենք՝ տեսնում ենք նախնական գինը, ակցիայի ժամանակ չի բարձրանում արժեքը, իսկ «Սև ուրբաթի» ժամանակ իսկապես ապրանքների գները շատ են իջնում»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ խանութներ էլ պարզապես բլեֆ են անում։
Մասնագետն այլ խնդիր մատնանշեց. «Հատկապես բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող խանութները բավականին անորակ ապրանքներ են վաճառում սպառողին։ Մարդիկ էժան գնով գնում են, հետո հեռախոսը չի աշխատում։ Երբ գնում են տվյալ խանութ, այնտեղ նրանց մուննաթով պատասխանում են՝ գիտեիր, թե այդ էժան գնով քեզ ի՞նչ պետք է տայինք։ Այդպիսի արտահայտություններ են անում, սպառողներն էլ մեզ զանգում-բողոքում են»։
Black Friday-ին միացած խանութներն աշխատելու են մինչ ուշ գիշեր։
Ինչ վերաբերում է օնլայն գնումներին, ապա, օրինակ՝ Իզաբելլա Աբգարյանը հորդորում է չմտնել մեծ զեղչեր հայտարարած խանութների կայքերը։ Նա առաջարկում է օգտվել բացառապես հայտնի խանութներից։ «Ահա երեք կայք, որտեղ կգտնեք վստահելի խանութների բոլոր զեղչերը՝ blackfriday.com, dealsplus.com, blackfriday.gottadeal.com»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
168.am-ը իր ընթերցողներին արդեն ներկայացրել է, թե ինչպես կատարել շահավետ օնլայն գնումներ արտասահմանյան խանութներից։
«Դալմա Գարդեն Մոլում» և «Երևան Մոլում» զեղչեր են առաջարկում հետևյալ խանութները.
Zara – 50% զեղչ՝ նշված տեսականու համար
Stradivarius – 20% զեղչ՝ նշված տեսականու համար
M&S – Գնիր 3-ը 2-ի գնով և -20% զեղչ՝ նշված տեսականու համար
Gap – 40% զեղչ՝ ամբողջ տեսականու համար
TopShop/TopMan – 50% զեղչ՝ նշված տեսականու համար
Miss Selfridge – 50% զեղչ՝ նշված տեսականու համար
F&F – 30% զեղչ՝ ամբողջ Աշուն-Ձմեռ տեսականու համար
New Look – 30% զեղչ՝ ամբողջ տեսականու համար
Sergent Major – 30% զեղչ՝ նշված տեսականու համար
Tape A L’oeil, Zippy – 20% զեղչ՝ ամբողջ տեսականու համար
Primadonna, La Senza – 50% զեղչ՝ ամբողջ տեսականու համար
Flormar – Գնիր 1-ը, ստացիր 2-րդն անվճար նշված տեսականուց
Garage – Գնիր 1-ը, ստացիր 2-րդն անվճար ամբողջ տեսականուց
Monsoon, Accessorize, Jennyfer, Quiz, Wallis, Charles & Keith – 30% զեղչ՝ ամբողջ տեսականու համար
Հագուստի, կոշկեղենի և աքսեսուարների խոշոր խանութներ
Լայթ Սթայլ – 45-80% զեղչ՝ ողջ տեսականու համար
Debenhams Armenia – 10% զեղչ՝ ողջ տեսականու համար
OVS – 30% զեղչ
Aldo – 30% զեղչ՝ ողջ տեսականու համար
Baldini – 19.99% զեղչ նոր տեսականու համար և անակնկալ նվերներ
Mango – 30% զեղչ՝ ողջ տեսականու համար
Time – 50% զեղչ՝ նշված տեսականու, և 20%` ամբողջ տեսականու համար
Matalan – մինչև 50% զեղչ՝ հագուստի և տան պարագաների ամբողջ տեսականու համար, գումարած՝ ցանկացած գնման հենց 10%-ի չափով նվեր քարտ։ Քարտը կարող եք օգտագործել մինչև 07.12.17՝ ցանկացած հագուստ գնելիս:
Էլեկտրատեխնիկա
VLV Electronics – 30% զեղչ՝ ողջ տեսականու համար
«Վեգա» – մինչև 50% զեղչ՝ ամբողջ տեսականու համար։ Երևանի «Վեգա» սրահներն այսօր կաշխատեն մինչև 22։00-ն, բացառությամբ Դավիթաշենի «Վեգա» մասնաճյուղի։
«Զիգզագ» խանութների ցանցն այսօր հայտարարել է տարբեր ակցիաներ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ.։
Իսկ «Արայ», «Տեխնոլայֆ» և «Արայ Հոմ» սրահներն առաջարկում են կրկնակի կուտակային բոնուս միավորներ և կրկնակի երաշխիքային սպասարկման ժամկետ։