Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանի էջը չեն կոտրել

Երեկ երեկոյան Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջում փոփոխություններ եղան, ինչը շատերին առիթ էր տվել կարծելու, որ ֆուտբոլիստի էջը կոտրել են:

Մխիթարյանի գլխավոր նկարի փոխարեն՝ հայտնվել էր սքրինշոթ, որտեղ ասվում էր, որ հաջորդ օրը Մխիթարյանի էջում խոսվելու է կարևոր խնդիրների մասին: Փոխվել էր նաև Մխիթարյանի էջի ետնանկարը. այն նվիրված էր մանուկների միջազգային օրվան:
Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում էր այն, որ Մխիթարյանի էջը կոտրվել է, սակայն հայ ֆուտբոլիստը թվիթերյան հաղորդագրությամբ նշել է, որ իր էջը տնօրինելու են երեխաները՝ ամփոփելով երեխաների միջազգային շաբաթը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը Unicef-ի բարի կամքի դեսպան է, և սա նրա մասնակցությամբ հերթական միջոցառումներից մեկն է: Հայ ֆուտբոլիստի էջով արդեն տարածվում են տեսանյութեր, որտեղ երեխաները խոսում են իրենց համար առաջնային և կարևոր թեմաներից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս