Բաժիններ՝

Թայսոն Ֆյուրին վերականգնել է կարիերան, պարծեցել հսկայական որովայնով և առաջարկել է գրազ գալ, որ ձեռք կբերի նախկին մարզավիճակը

Ընդունեք մարտահրավերը: IBF, WBA (Super), WBO և IBO վարկածներով նախկին աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին, ով հանդես չէր գալիս 2 տարի, մտադիր է նորից ձեռք բերել լավ մարզավիճակ և վերադառնալ ռինգ 2018 թվականին:

Սկզբի համար բրիտանացի բռնցքամարտիկը ցուցադրել է իր ներկայիս բավականին ողբալի վիճակը:

Դրանից հետո Թայսոնը Թվիթերում հրապարակել է իր լավ ժամանակների լուսանկարը և գրազ է առաջարկել. «Ո՞վ է պատրաստ գրազ գալ, որ ես չեմ վերադարձնի այս մարզավիճակը»:

Ֆյուրին հաղթել է կարիերայի բոլոր 25 մենամարտերը: 2015թ. նոյեմբերի 28-ին կայացած վերջին մենամարտում բրիտանացին հաղթեց Վլադիմիր Կլիչկոյին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս