Րաֆֆի Հովհաննիսյանը Բրյուսելում ելույթ է ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/Raffi-K.-Hovannisian_Brussels-23.11.2017.jpg)
Երեկ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության անդամ երկրների կուսակցությունների առաջնորդների 6-րդ գագաթաժողովը, որին Հայաստանից մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցությունը:
Հանդիպմանը ելույթով հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով Հայաստանի ժողովրդավարական վիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ապագայում Հայաստանին սպասվող տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրին: