Բաժիններ՝

Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի սակրավորների հավաքները

Հայաստանի ռուսական ռազմակայանում հրահանգչա-մեթոդական պարապմունքներ են սկսվել ինժեներա-սակրավորական ստորաբաժանման զինծառայողների հետ:

Սակրավորների հավաքներն անցկացվում են ինժեներային ծառայության պետի ղեկավարման ներքո նոր ուսումնական շրջանին պատրաստվելու շրջանակներում եւ կշարունակվեն մեկ շաբաթ:

Տեսական պարապմունքների ընթացքում զինծառայողները կուսումնասիրեն ժամանակակից ականորսիչների տակտիկա-տեխնիկական բնութագրերը, տարբեր պայթուցիկ նյութերի բաղադրությունն ու բնույթը, մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում պայթյունավտանգ առարկաների որոնման, հայտնաբերման եւ ոչնչացման գործողությունների ալգորիթմները:

Պրակտիկ գործությունների ուսումնասիրման թնթացքում սակրավորները կսովորեն 30-ից ավելի նորմատիվներ կատարել «Կամխուդ» եւ «Ալագյազ» զինափորձարաններում պայթյունավտանգ առարկաների որոնման գծով:

Պարապմունքները կանցկացվեն ինժեներա-սակրավորական խմբերի կազմում ԻՄՊ-2 ժամանակակից ականորսիչների, ՕՎՌ-2 «Սոկոլ» պաշտպանական հագուստի եւ հատուկ վարժեցված շների օգտագործմամբ: Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, ընդամենը պարապմունքներում ներգրավված են հարյուրից ավելի զինծառայողներ եւ ավելի քան 20 միավոր ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս