Բաժիններ՝

«Օդնոկլասսնիկիով» ծանոթացել է կնոջ հետ, 15 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություն ունեցել, հարձակվել նրա վրա..

Դատարան է ուղարկվել ավազակության դեպքով հարուցված քրեական գործը։

Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով շուրջ 3 ամիս առաջ ծանոթացել է գործով տուժող կնոջ հետ, ում հանդիպել է նրա կողմից վարձակալած բնակարանում և 15.000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունեցել:

Դեպքի օրը մեղադրյալը կրկին գնացել է տուժողի բնակարան և որպես զենք օգտագործվող սուր-կտրող գործիքով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ հարձակվել է վերջինիս վրա, հրել-գցել հատակին, ապա հափշտակել շուրջ 200.000  դրամ արժողության ոսկյա շղթան, 8000 դրամ արժողության բջջային հեռախոսը, շուրջ 100.000 դրամ արժողության դյուրակիր համակարգիչը և դրա տակ դրված 300.000 դրամն ու դիմել փախուստի:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս