Բաժիններ՝

Խվորոստովսկու ընտանիքը երկրպագուներին խնդրել է նվիրատվություններ կատարել քաղցկեղի հետազոտության համար

Նոյեմբերի 22-ին վախճանված ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորստովսկու ընտանիքը նրա երկրպագուներին խնդրել է երգչի հիշատակին նվիրատվություններ կատարել Մեծ Բրիտանիայի Cancer Research UK բարեգործական ընկերության օգտին, որն զբաղվում է քաղցկեղի հետազոտությամբ։

«Խվորոստովսկու ընտանիքը կցանկանար շնորհակալություն հայտնել այս դժվարին պահին անսահման սիրո եւ զորակցության համար: Ծաղիկների փոխարեն նրանք առաջարկում են նվիրատվություններ կատարել Cancer Research UK-ի օգտին»,- ասված է հաղորդագրության մեջ, որն ընտանիքը զետեղել է Facebook սոցիալական ցանցի՝ երգչի էջում:

Այս պահին երգչի հիշատակին արված նվիրատվությունների ծավալը կազմել է 2 հազար 292 ֆունտ ստեռլինգ:

Խվորոստովսկին, որն ընտանիքի հետ երկար տարիներ ապրել է Լոնդոնում, մահացել է կյանքի 56-րդ տարում՝ երկարատեւ ծանր հիվանդությունից հետո. նա ուղեղի քաղցկեղ ուներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս