Բաժիններ՝

Ընտրեք երեք Տարո քարտերից մեկը, և այն կտա կենսական խորհուրդ, որը հիմա անհրաժեշտ է Ձեզ

Աշունը միշտ համարվել է տարվա յուրահատուկ ժամանակ, և մարդկանց մեծ մասը, որպես կանոն, իրեն բացարձակ հիասքանչ է զգում: Այս աշունը բացառություն չէ: Սա իսկապես աստվածային էներգիայով լիցքավորվելու ժամանակ է:

Կարևոր է աշնանային էներգիան ճիշտ օգտագործել, և այդ ժամանակ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես Դուք ուզում եք: Որպեսզի իմանաք՝ ինչ է անհրաժեշտ Ձեզ անել ցանկալիին հասնելու համար, Cluber-ն առաջարկում է նայել այս երեք Տարո քարտերը և ընտրել այն, որը Ձեզ բոլորից շատ է դուր գալիս:

1. «Գավազան»

Փոփոխությունները բառացիորեն թակում են Ձեր դուռը: Մի վախեցեք դրանցից, դրանք բոլորը Ձեզ կհասցնեն կյանքում ավելի լավին, նույնիսկ, եթե սկզբում Դուք կկասկածեք այդ քայլի ճիշտ լինելու մեջ: Թույլ մի տվեք վախին պահել Ձեզ և ավելի համարձակ գործեք:
Դուք մարդ եք, ով հակված է զոհաբերել ամեն ինչ ուրիշների համար, բայց երբեմն արժե, որ մտածեք նաև Ձեր մասին: Դուք պետք է ավելի շատ գնահատեք Ձեզ, որպեսզի հասնեք Ձեր մտածածին:

2. «Երկու սուր»

Այս քարտը խոսում է ինքն իր մասին: Ուշադրություն դարձրեք Ձեզ կեսի վրա: Եթե երկրորդ կես գոյություն ունի, ավելի շատ ժամանակ անցկացրեք միասին, ոգևորեք իրար: Միասին դուք կարող եք հաղթահարել ամեն ինչ և ստանալ ամենաբարձր պարգևները:

Եթե Դուք միայնակ եք, ուշադիր եղեք. ապագան Ձեզ համար անակնկալ է պատրաստում: Զգույշ եղեք, որպեսզի բաց չթողնեք նրան. դա կարող է շատ յուրահատուկ անակնկալ լինել:
Մոտ ժամանակները Ձեր ճանապարհը կխաչվի շատ մարդկանց հետ, ռիսկի գնացեք, մտեք նրանց հետ կոնտակտի մեջ, ընկերացեք մի քանիսի հետ: Նրանց մեջ Դուք կարող եք հանդիպել յուրահատուկ մարդու, ում հետ հավերժություն կանցկացնեք:

3. «Մետաղադրամի ասպետ»

Ձեզ անհրաժեշտ է ինչ-որ կարևոր որոշում կայացնել, և արդեն բավարար ժամանակ է անցել, որպեսզի Դուք դա անեք: Հիմա եկել է հենց այն պահը, երբ պետք է ամեն ինչ լուծել: Դուք շատ բազմակողմանի մարդ եք, դրա համար Ձեզ համար դա կարող է դժվար լինել: Խնդիրը հեշտացնելու համար ընտրեք մի քանի տարբերակներից մեկը, որոնք վաղուց արդեն հասունացել են: Դուք կարող եք ճիշտ որոշում կայացնել:

Մեր խորհուրդը Ձեզ. մի լսեք այլ մարդկանց կարծիքը: Լսեք Ձեր հոգուն. այն ճիշտ ընտրություն կհուշի: Ձեր հոգին շատ զգայուն է, այն երբեք սխալ չի գործի: Դուք ուղղակի պետք է ավելի հաճախ լսեք նրան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս