Բաժիններ՝

Թրամփն ամերիկացիներին շնորհավորել է Գոհաբանության օրվա առթիվ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին երկրի քաղաքացիներին շնորհավորել է պետական տոնի՝ Գոհաբանության օրվա առթիվ։ «Երջանիկ Գոհաբանության օր, ձեր երկրի գործերն սկսում են իրոք լավ ընթանալ»,-գրել է նա Twitter-ում: «Վերստին հայտնվում են աշխատատեղեր, ֆոնդային շուկան վերելք է ապրում ինչպես երբեք, զինված ուժերն իսկական հզորություն են ձեռք բերում, մենք արգելապատ ենք կառուցելու Մեքսիկայի հետ սահմանին»,-հավելել է նախագահը: Բացի այդ, նա նշել է Գերագույն դատարանի եւ ԱՄՆ-ի վետերանների գործերի նախարարության լավ աշխատանքը, ինչպես նաեւ «գործազրկության ամենացածր ցուցանիշները վերջին 17 տարվա ընթացքում»:

Նախօրյակին Թրամփն անցկացրել է հնդկահավերին ներում շնորհելու ավանդական արարողությունը: Արարողությանը նաեւ ներկա էին Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը եւ նրանց որդին՝ Բերոնը:

ԱՄՆ-ում Գոհաբանության օրը նշվում է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը, այս տարի տոնակատարությունը զուգադիպում է նոյեմբերի 23-ին:

Գոհաբանության օրը հնդկահավերի մեծարման ավանդույթի սկիզբը դրվել է 1947 թվականին, երբ Հնդկահավի ազգային ֆեդերացիան եւ Թռչնաբույծների ազգային խորհուրդն առաջին անգամ այդ թռչունը նվիրեցին ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումենին: 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդին, ստանալով ավանդական նվերը, առաջարկել է ողջ թողնել թռչնին: Բայց հնդկահավին ներում շնորհելու առաջին պաշտոնական արարողությունը կատարել է Ջորջ Բուշ Ավագը 1989 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս