Ձվի գինը հասավ 90 դրամի. խանութներում իրարանցում է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի սուպերմարկետներում ձվի վաճառքի բաժիններում վերջին օրերին ակտիվ շարժ է նկատվում: Խանութների աշխատակիցներն օրվա մի զգալի մասն անցկացնում են ձվի նոր խմբաքանակները տաղավարներում տեսակավորելու վրա:
Բացի շարժից, կա նաև գինն է բարձրացել։ Մոտ մեկ շաբաթ առաջ ձվի մեկ հատի միջին գինը տատանվում էր 60-ից 70 դրամի սահմաններում, ապա այժմ այն տատանվում է 70-ից 90 դրամի սահմաններում:
Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ վերջին մեկ ամսում ձվի ներկրման մեկ խմբաքանակի համար է տրվել թույլտվություն: Խմբաքանակը ներմուծվել է Ռուսաստանի Դաշնությունից: Սա վկայում է նաև այն մասին, որ Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաների արտադրած ձուն չի բավարարում ներքին սպառման շուկայի համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։